Սամվել Բաբայանն ավելի վտանգավոր բան ասաց տանկերի հետ կապված, ուշադրություն չդարձրիք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

«Եկեք չվախենանք, մի օրվա հացն էլ եթե կիսում ենք, զրո օրվա հացն էլ եթե կիսում ենք, մենք դիմակայում ենք հնարավոր խնդիրներին »,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի Նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով արցախահայության ծանր վիճակից։

«Երբ որ թշնամին տեսնի, որ չի կարողանում մեզ ծնկի իջեցնի, նույնիսկ այս շրջափակումներով, մենք նորից կհաղթենք։ Մենք այդպիսի հաղթանակ տեսել ենք», - նշեց Քոչարյանը։

Քոչարյանը անդրադառնալով Սամվել Բաբայանի՝ օրեր առաջ հնչեցրած մտքերին ասաց․«Սամվել Բաբայանն ավելի վտանգավոր բան ասաց տանկերի հետ կապված, ուշադրություն չդարձրիք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ