Բնակչության 94.4%-ի համար անընդունելի է տեսնել Արցախը Ադրբեջանի կազմում. «Gallup»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

«ՀՀ բնակչության 94,4 տոկոսը նշում է, որ իրենց համար ընդունելի չէ՝ Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության փոքրամասնության տրամադրումը»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյան։

Խոսելով այն մասին, թե բնակչությունը ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեր, եթե առաջիկա կիրակի օրը լիներ խորհրդարանական ընտրություն Նավասարդյանն ասաց․« ՔՊ-ի օգտին կքվեարկեր բնակչության13,3 տոկոսը, «Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկեին բնակչության 3,8 տոկոսը, ԲՀԿ-ի օգտին՝ 1,8 տոկոս, ՀՀԿ-ի օգտին՝ 1,8 տոկոս»,- նշեց Նավասարդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ