Արամ Ա Վեհափառի հովանավորությամբ ամեն օր Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

դդ

Հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ կազմակերպութեամբ Կաթողիկոսարանի Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքին, 7-11 Օգոստոս 2023-ին ամէն առաւօտ ժամը 10:00-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին մատրան մէջ, ամէն օր պիտի մատուցուի Ս. եւ Անմահ Պատարագ եւ կատարուի հոգեւոր խորհրդածութիւն, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից։ 

Փոխադրակառքեր տրամադրուած պիտի ըլլան առաւօտեան ժամը 08:30-ին.-

1) Անթիլիասի Մայրավանքին եւ Զալքա Թիքօ-Թիքօ-ին դիմաց

2) Պուրճ Համուտի հրապարակ

3) Սրբուհի Ագնէս վարժարան

4) Ազգային Ծերանոց

5) Ռաուտա-Ֆանար

--00—ՍՊ