Համահայկական խաղերին մասնակցում է Արցախի պատվիրակությունը․ միշտ ձեր կողքին, արցախցիներ․ Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

s

Համահայկական խաղերին Արցախի պատվիրակությունը մասնակցում է շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած փոքրաթիվ քանակի մարզիկներով, որոնց հրավերով ներկա եմ խաղերի բացման արարողությանը, ֆեսբուքյան իր էջում հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․

Մարզադաշտում գտնվող աշխարհասփյուռ հայությունը իր բացառիկ միասնական աջակցությունը ցուցաբերեց արցախցի մարզիկներին։

Մենք միշտ ձեր կողքին ենք, սիրելի արցախցիներ,- գրել է նա։ 

--00—ՍՊ