18 համար ավտոբուսի վարորդը հայտնել է, որ կրակել են ավտոբուսի վրա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

ավտ

Երեւանի 18 համարի երթուղային ավտոբուսի վարորդն այսօր՝ օգոստոսի 10-ին, 13։15-ի ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ կրակել են ավտոբուսի վրա։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են  Ոստիկանությունից։

Դեպքը տեղի է ունեցել Աբելյան փողոցում։ Տեղում աշխատում է ոստիկանության աշխատակիցներ, հանգամանքները պարզվում են։

 --00—ԼՀ