ՄԱԿ-ի ԱԽ-ն չի լուծելու Արցախի անվտանգության հարցը, Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

ՄԱԿ-ի ԱԽ-ն չի լուծելու Արցախի անվտանգության հարցը, Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Իսկանդարյանի համոզմամբ, ներկայումս մենք և Ադրբեջանը տեղերով փոխվել ենք, հիմա էլ մենք ենք բողոքողի դերում, ինչպես Ադրբեջանն էր 90-ականներից սկսած բողոքում ՄԱԿ-ում։

Քաղաքագետի պնդմամբ, հակամարտությունն արդեն անհրաժեշտ է հայ-ադրբեջանական անվանել, քանի որ հիմա նույնիսկ Հայաստանի 29.800 քմ-ն էլ չկա։

Իսկանդարյանի կարծիքով, մեկ բանաձևով հնարավոր չէ հարց լուծել, անհրաժեշտ է համակցված գործողությունների ամբողջություն, և կարևոր է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը նախաձեռնող լինի, այլ ոչ թե արձագանքող։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ