Ուժ ու կարողություն Ձեզ մեր երկրի համար անհանգիստ այս ժամանակներում․ ԱԱԾ պահեստազորի սպաներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

դ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը շնորհավորել է Վեհափառ Հայրապետի ծննդյան օրը․ 

Ամենազորի կամոք ու օրհնությամբ շնորհավոր ու լույսով լեցուն լինի Ձեր տարեդարձը, Վեհափառ տեր, բազմապատկվեն Ձեր ջանքերն ի նպաստ հայոց աշխարհում խաղաղության վերահաստատման, հայ հոգևոր տան ամրության ու հարատևման։ Թող Ձեր ծանր, բայցև պարտավորեցնող առաքելությունում Ամենակալը լինի զորավիգ ու մշտուղեկից։ Ուժ ու կարողություն Ձեզ մեր երկրի համար անհանգիստ այս ժամանակներում, ծով համբերություն չարքի դեմ այս խելահեղ պատերազմում։

Շնորհավոր, կրկին ու կրկին շնորհավոր։

--00--ՍՊ