Պեդրին վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

մարզ

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին աջ ոտքի քառագլուխ մկանի վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի բժշկական ծառայությունը չի նշել իսպանացի կիսապաշտպանի ապաքինման ստույգ ժամկետները:

Նշենք, որ Mundo Deportivo-ն հայտնում է, որ 20-ամյա Պեդրին վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն մեկուկես ամիս։ Այսպիսով, իսպանացին կկարողանա խաղադաշտ վերադառնալ հոկտեմբերի կեսերից ոչ շուտ։

--00—ԼՀ