Մուդրիկը վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

սպ

Ուկրաինական «Չելսիի» 22-ամյա հարձակվող Միխայիլ Մուդրիկը վնասվածք է ստացել մարզման ժամանակ և բաց կթողնի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի՝ օգոստոսի 25-ին կայանալիք «Լուտոն Թաունի» դեմ հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

«Միխայիլի դեպքում սա չնչին խնդիր է։ Կարծում եմ, որ նա բաց կթողնի մի քանի օր, բայց վաղը նա չի լինի։ Նա խաղացող է, որի հետ կապված հույս ունենք, որ մենք կարող ենք օգնել նրան հանդես գալ այնպես, ինչպես մենք կարծում ենք, որ նա կարող է: Հետևաբար, հիասթափված ենք, բայց միևնույն ժամանակ դա մեծ խնդիր չէ։

Պետք է սպասենք, գուցե մեկ շաբաթ կամ մի քանի օր, որպեսզի նա նորից միանա թիմին»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նախախաղային մամուլի ասուլիսում։

--00—ԼՀ