Կրեմլը հաստատել է, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա շուտով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

էր

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը նախապատրաստվում է։ Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով  «Интерфакс» գործակալությանը:

Պատասխանելով նման հանդիպման հեռանկարների, բանակցությունների ժամանակի և տեղի մասին հարցին, նա նշել է. «Կա ըմբռնում, որ այդ հանդիպումը կկայանա շուտով»:

«Առաջիկայում մենք արդեն կհայտնենք, թե հստակ երբ և հստակ որտեղ դա կկայանա: Այն արդեն նախապատրաստվում է։ Սովորաբար գործընկեր երկրների հետ մենք այցերի մասին նման հայտարարությունները սինքրոնացնում ենք», - հավելել է Պեսկովը։

Այս ամառվա սկզբին թուրքական լրատվամիջոցները գրում էին, որ Պուտինը Էրդողանի հետ կհանդիպի Թուրքիայում օգոստոսին: Օգոստոսի 21-ին Էրդողանը հնարավոր է համարել, որ այդ հանդիպումը կարող է անցկացվել սեպտեմբերին։

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ