Էրդողանը Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին առաջարկել է ԼՂ հարցով հանդիպում անցկացնել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

timthumb

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել։ Այս մասին վերջինս խոսել է Նյու Յորք թռչելուց առաջ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով։

Նշվում է, որ քննարկման թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենց առաջնահերթությունը եռակողմ ձևաչափով բանակցություններ անցկացնելն է, ինչպես նախապես պլանավորված է եղել, բայց նաև առաջարկել են հանդիպել քառակողմ ձևաչափով, այսինքն, Թուրքիա-Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան։

«Ես ասացի՝ եկեք հանդիպենք, միասին քննարկենք այն քայլերը, որոնք պետք է արվեն։ Այս պահին ոչ բացասական, ոչ էլ դրական պատասխան չենք ստացել»,-ասել է Էրդողանը՝ նշելով, որ առաջարկն արդեն փոխանցվել է։

--00—ՅՄ