Էրդողանը հույս ունի Պուտինի հետ հանդիպել սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

պուտին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն  ակնկալում է Ռուսաստանի նախագահ  Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել սեպտեմբերին: Այդ մասին նա նշել է Հունգարիայից վերադառնալու ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

«Սեպտեմբերին Հնդկաստանում տեղի կունենա մեծ քսանյակի  գագաթնաժողովը, իսկ ԱՄՆ-ում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Եթե այս լարված գրաֆիկում մենք հնարավորություն գտնենք, ապա դեմ առ դեմ կհանդիպենք և կխոսենք պարոն Պուտինի հետ: Մեր նպատակը Ռուսաստանի դրական վերաբերմունքն է հացահատիկի գործարքին»,- ասել է  նա:

Օգոստոսի 2-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի մասին թուրքական կողմից հաղորդագրության մեջ նշվել է, որ «կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիա կատարելիք առաջիկա այցի մասին»։

 --00--ԼՀ