Արայիկ Հարությունյանի հրաժարականը պետք է միասնություն բերի, Արցախի արգանդը չի չորացել. Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պետք է միասնություն բերի, Արցախի արգանդը չի չորացել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Պողոսյանի համոզմամբ, խնդիրն այն է, որ վերջապես կարողանանք միասնաբար դրսևորվել ու միայն դրանից հետո բոլոր հարցերը կկարգավորվեն։ Պողոսյանի կարծիքով, կարևոր է ունենալ այն գիտակցումը, որ մենք պատերազմի մեջ ենք և որոշումներն ու քայլերը բխեցնել հենց այդ ելակետից։

Ըստ նրա՝ չի կարելի հավատալ Բաքվի խոստումներին, դեռ քանի՞ անգամ նրանք պետք է խախտեն պայմանավորվածությունները, որ համոզվենք դրանում։ Այսպիսով, քաղաքագետի պնդմամբ, չի կարելի թույլ տալ Աղդամի ճանապարհի գործարկումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ