Սուրեն Պապիկյանն տեսակցել է սեպտեմբերի 1-ին վիրավորում ստացած 2 զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Սեպտեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ

զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ  նրանց զինծառայող որդիները շուտափույթ կապաքինվեն:

--00—ԼՀ