120,000 մարդու, 30,000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում. ԱՀ ՄԻՊ-ը՝ Միշելին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

դդ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը թվիթերյան(X) իր էջում արձագանքել է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Աղդամի ճանապարհհի մասին հայտարարությանը․

«Դուք ջանքեր եք գործադրում, դրանք տեսանելի են, բայց ոչ շոշափելի։ 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Մարդիկ օրվա հաց էլ չունեն։ Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ»,- գրել է նա։

--00—ՍՊ