Տոնոյանի խափանման միջոցի փոփոխության մերժման վերաբերյալ որոշումը պաշտպաններին այդպես էլ չեն տվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

dd

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանից փորձեց տեղեկանալ, թե 2023թ. օգոստոսի 29-ին կայացած «Անպիտան հրթիռների» գործով Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը Հակակոռուպցիոն դատարանը տրամադրել է արդյոք պաշտպաններին, թե ոչ, որին ի պատասխան Ս.Հովհաննիսյանը հայտնեց.

«Դատարանը մինչ օրս` դատական նիստից արդեն 10 օր անց, չի տրամադրել որոշումը, որպեսզի հասկանանք ինչ հիմնավորմամբ է այս անգամ մերժել մեր միջնորդությունը, և ինչ պատճառով կամ պատճառներով պետք է Դավիթ Տոնոյանը շարունակի մնալ անազատության մեջ: Դատարանը այդպիսով պարզապես շարունակում է պրոցեսը ձգձգելու իր գործելաոճը: Սա նաև ապացույցն է այն բանի, որ դատավոր Դոլմազյանը միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում է կայացնում առանց դրա հիմնավորումներն ունենալու և հետո է միայն երկար ժամանակ ընկնում փնտրտուքների մեջ՝ հիմնավորելու համար իր որոշումը»:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ