Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Screenshot_15

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն օրեր առաջ հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

Սեպտեմբերի 11-ին՝ Հայաստան-Խորվաթիա հանդիումից առաջ, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հավաքված երկրպագուները հնարավորություն կունենան իրենց շնորհակալությունը հայտնելու Գևորգ Ղազարյանին: Հանդիպումից առաջ կկայանա փոքրիկ արարողություն, որի ընթացքում Ղազարյանը հրաժեշտ կտա երկրպագուներին:

Գևորգ Ղազարյանն ազգային հավաքականում նորամուտը նշել է 2007թ. օգոստոսի 22-ին «Հանրապետական» մարզադաշտում Պորտուգալիայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղում։

Այս տարի ֆուտբոլիստը կարևոր նվաճման հասավ կարիերայում՝ հատելով 500 հանդիպումների սահմանը: Անկախ հայկական ֆուտբոլի 30-ամյա պատմության ընթացքում միայն 11 ֆուտբոլիստի է հաջողվել գրանցել այսպիսի ցուցանիշ:

Ղազարյանը Հայաստանի վեցակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր:

10 տարի Գևորգ Ղազարյանը հանդես է եկել արտերկրում: Արտասահմանյան 8 ակումբների կազմում մասնակցելով 5 երկրի՝ Ուկրաինայի («Մետալուրգ» Դոնեցկ), Ղազախստանի («Շախտյոր» Կարագանդա), Հունաստանի («Օլիմպիակոս», «Կերկիրա», «Լամիա»), Պորտուգալիայի («Մարիտիմու», «Շավիշ») և Կիպրոսի (ԱԵԼ) առաջնություններին:

Ղազարյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում պաշտոնական մրցումներում անցկացրել է 524 խաղ, խփել է 103 գոլ, որոնցից Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 75 խաղ՝ դառնալով 14 գոլի հեղինակ:

--00—ՅՄ