Չեխիայի ԱԺ պատվիրակությունը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

դդ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

«1. Կազմակերպել 2023 թվականի սեպտեմբերի 18-22-ը Հայաստանի Հանրապետություն  ժամանող՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա ԿՐՈՒՏԱԿՈՎԱՅԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ` ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ`  պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»:

--00—ՍՊ