Ադրբեջանի հայտարարությունները ՌԴ ընտրությունների վերաբերյալ անընդունելի են. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

timthumb

Նման գնահատականները մեզ համար անընդունելի են, դրանք հարիր չեն մեր դաշնակցային հարաբերություններին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՌԴ «ուկրաիանական տարածքներում» ընտրությունները չճանաչելուն։ 

«Դիվանագիտական ճանապարհով դեմարշ ենք արել Ադրբեջանի նկատմամբ և հայտնել մեր բոլոր մտահոգությունները։

Բաքվում ՌԴ տարածքային ամբողջականության հանդեպ պետք է նույնքան հարգանքով վերաբերեն, որքան մեզնից են պահանջում վերաբերվել իրենց տարածքային ամբողջականությանը։

Նոր մարզերի պատմությունը մեր ադրբեջանցի գործընկերները շատ լավ գիտեն, և մենք մեկնարկում ենք, որ այդ ընկալմամբ և մոտեցմամբ պետք է ծնվեն համապատասխան քաղաքական հիմքերը»,-ասել է նա։ 

--00—ՅՄ