Քաղաքացին ահազանգել է ոստիկանություն ու հայտնել՝ որտեղ է թողել ինքնաձիքն ու փամփուշտները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

զ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմին, ով հայտնել է, որ ինքը հեռուստատեսությամբ մի քանի անգամ լսել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կոչը այն մասին, որ եթե քաղաքացին իր մոտ պահվող զենքն ու զինամթերը ինքնակամ ներկայացնում է ոստիկաություն, ազատվում է քրեական պատասխանատվությունից, և ինքը Կուրղինյան փողոցով անցնող ջրատարի հարևանությամբ գտնվող կիսամաշված անվադողերի տակ ինքնաձիգ և փամփուշտներ է թողել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Կուրղինյանն ու Արսեն Մելքոնյանը։

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ