Արտակարգ դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ պայքարում էին հրշեջները և վարորդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

արտակարգ դեպք

Երեկ՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 22 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Տեղում տարածքը սահմանազատվել է, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, որ հրշեջները կարողանան աշխատեն։ Հրշեջների կողմից ՎԱԶ 21012 մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը մարվել է։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդ Արմեն Աֆրիկյանը, մինչ հրշեջների ժամանումը, փորձել է սեփական ուժերով կանխել կրակի տարածումը։ Մեքենան դարձել է ոչ շահագործելի։

--00--ԱԹ