Փրկարարները, պարեկներն ու բժիշկները քաղաքացիների օգնությամբ ձորից դուրս են բերել վիրավոր քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

վի.p

Երեկ՝ փետրվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիի հետնամասում գտնվող զառիթափում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացի է ընկել և ինքնուրույն չի կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է օգնություն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի, 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ