Ռուսաստանը չի որոշում, թե ով պետք է Հայաստանում լինի իշխանության. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

արմ

Ռուսաստանը չի որոշում, թե ով պետք է Հայաստանում լինի իշխանության, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա հայտարարեց, թե եթե ՌԴ-ն ուզում է մնա տարածաշրջանում, ուրեմն պետք է ինչ-որ քայլեր անի:

«Եթե Ռուսաստանը չի կանխում տեղի ունեցածը, ապա, այո, Ռուսաստանն ուզում է լքել տարածշրջանը»,- ընդգծեց ԱԽ քարտուղարը:

Գրիգորյանն ասաց, թե Ադրբեջանը ռազմական տեխնիկա ու զինուժ է կուտակել  հայ-ադրբեջանական սահմանին, բայց այս պահին ռազմական հիմնական գործողություններն ընթանում են  Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով:

--00—ԼՀ