Լեհաստանը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1120080

Լեհաստանն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների առնչությամբ, որի հետևանքով հրթիռակոծվել են քաղաքացիական ենթակառուցվածներ, վիրավորվել ու սպանվել են տասնյակ մարդիկ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X սոցիալական հարթակում հրապարակված Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Լեհաստանը լուրջ մտահոգություն է հայտնում Ղարաբաղում հակամարտության էսկալացիայի առնչությամբ։ Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները։

Մենք հորդորում ենք երկու կողմերին վերսկսել խաղաղության երկխոսությունը՝ ԵՄ և ԱՄՆ ներգրավմամբ»։

--00—ՅՄ