Լեհաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Sheikh-Jassim-bin-Hamad-Al-Thani-700x375-2

Լեհաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների և համազգային հանրաքվեի քվեարկությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ տեղական ժամանակով 7:00-ին բացվել են ընտրատեղամասերը, կփակվեն 21:00-ին, ինչից հետո միայն կհրապարակվեն exit poll-ի առաջին տվյալները։

Ընդհանուր առմամբ ստեղծվել է 31 497 ընտրատեղամաս, այդ թվում՝ 417-ը արտասահմանում և ութը նավերում։

Լեհաստանի քաղաքացիները պետք է ընտրեն սեյմի՝ խորհրդարանի, ստորին պալատի 460 պատգամավոր և սենատի՝ վերին պալատի, 100 անդամ:

--00—ՅՄ