«ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունը ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանք էր»․ Գյուլեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

64a6533f01e68

Ադրբեջանի գործողությունը Ղարաբաղում հետևանք էր այն բանի, որ Հայաստանը չկատարեց նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները։ Այս մասին Milliyet-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը։

Նա հույս է հայտնել, որ Բաքվի ձեռնարկած գործողությունը քայլ կլինի դեպի երկարաժամկետ խաղաղություն․ «Հատկապես, եթե Հայաստանը պատշաճ կերպով կատարի իր պարտավորությունները, և խաղաղության համաձայնագրի դրույթները հնարավորինս արագ կյանքի կոչվեն, այդ դեպքում տարածաշրջանում խաղաղության և հանգստության մթնոլորտ կհաստատվի», - եզրափակել է Գյուլերը:

--00—ՅՄ