Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի՝ հաշվի առնելով ԱՀ-ից բռնի տեղահանվածների թվի աճը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

մա

Իսպանիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի թվի աճով և հումանիտար օգնություն կուղարկի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

«Մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքող հայերի աճող թվից և պայթյունից, որը հարյուրավոր զոհերի պատճառ դարձավ: Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության մատակարարումը պետք է երաշխավորվեն: Իսպանիայից օգնություն կուղարկվի Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալության կողմից»,- գրել է նախարարը «X» սոցիալական ցանցում։

 --00—ԼՀ