Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

l-0x0wh-786x458z-1 (2)

Այցիս նպատակն է, որ տեղում հասկանանք` արդյոք կազմակերպման ընթացքում որևէ բաներ կա՞ն լրացնելու, ուղղումներ իրականացնելու: Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է «Լուրեր»-ը:

«Հենց առաջին վայրկյանից թե՛ Կոռնիձորում, թե՛ այստեղ կազմակերպվել է առաջին բուժօգնության ծառայություն: Մեր թերապևտները, մանկաբույժները կիրականացնեն առաջնային կոնսուլտացիա: Ցավոք սրտի, բռնի տեղահանված մեր հայրենակիցները գտնվում են նաև բավական ծանր առողջական վիճակում՝ 10 ամիս լինել շրջափակման մեջ, հիմնականում թերսնված, քրոնիկ հիվանդությունների համար դեղորայք չունենալով: Մեզ համար շատ կարևոր է հենց առաջին կետին նրանց առաջնակի բուժօգնություն տրամադրել: Բայց այս կետից հետո մենք գնահատման արդյունքում հասկանում ենք, որ հոսպիտալացման կարիք կա, շտապօգնության մեքենաները տեղափոխում են արդեն հիվանդանոցային բուժօգնության: Ես այսօր առավոտն այցելեցի նաև Գորիսի ԲԿ, այնտեղից էլ առաջնակի հետազոտումներից հետո եթե կարիք կա, կտեղափոխենք Երևանի ԲԿ-ներ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ անընդհատ հերթափոխով բուժաշխատողները կարողանում են բոլոր կարիք ունեցողներին առաջնակի բուժօգնություն տրամադրել, որոշակի դեղորայք տրամադրել, ցավազրկողներ: «Այստեղ են նաև շաքարային դիաբետով պացիենտներ, որոնք ունեն ինսուլինի կարիք: Մենք հենց այստեղ ինսուլինի բաժանման կետ ունենք և կարիքի դեպքում տրամադրում ենք առաջիկա օրերի համար»,- հայտնեց նախարարը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ