Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

5fa6dc246c8254.21238179-scaled-1

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:

Տվյալների հավաքագրումից հետո կկազմակերպվեն լրացուցիչ աջակցության ծրագրեր՝ նրանց ընդգրկումը կրթական համակարգում ապահովելու նպատակով։

Տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԿԳՄՍ նախարարության թեժ գիծ՝ 010-599-600:

--00—ՅՄ