Պետք է հաղթահարենք այս ամենը, սահմանը բոլորիս շնորհիվ է ամրանում․ Սոթքի համայնքապետը՝ արցախցիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

15

Արցախից բռնի տեղահանված մեր քույր-եղբայրներին սահմանամերձ գյուղեր ուղղորդելիս ճիշտ ինֆորմացիա տալու համար Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը դիմել է արցախցիներին։

«Սահմանամերձ գյուղում ապրող ընտանիքներին հիմա տրվում է 16 000 000 դրամ՝ զրոյից տուն կառուցելու համար։

Սա հույս է ներշնչում, որ ընտանիքը որոշ ժամանակ անց կապրի ոչ թե վարձով կամ ուրիշի տանը, այլ կունենա իր սեփական տունը։

Սահմանում ապրող մարդկանց կոմունալ վճարներն էլ կիսով չափ կատարում է պետությունը։

Այստեղ նաև անասուն պահելու, հողագործությամբ զբաղվելու հնարավորություններ կան, որոնք առաջին փուլում կօգնեն մարդկանց ոտքի կանգնել։

Սիրելի՛ արցախցիներ, ես` որպես սահմանամերձ գյուղում ապրող մարդ, շատ լավ հասկանում եմ ձեր մտահոգությունները սահմանին մոտ ապրելու հետ կապված։ Բայց սահմանը մեր բոլորի շնորհիվ է ամրանում։
Մենք պարտավոր ենք միասնական լինել, իրար օգնելով հաղթահարել էս մեծ դժվարությունը։
Հենց միասնական լինելը, իրար ցավով ապրելը, ապրումակցելը մեզ կօգնի ոտքի կանգնել»,- Facebook-ում գրել է Խաչատրյանը։

 

--00—ԱՊ