Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1639048561_f5f8aeb40c2b60_5f8aeb40c2bad_thumb-1

Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։ Այս մասին ասվում է գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի վրա տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը, որը մարդկային կյանքեր խլեց, և մեր համերաշխությունն ենք հայտնում Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին:

Մեր մտքերը կապված են այս սարսափելի հարձակման զոհերի ընտանիքների և մտերիմների հետ: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»։

--00—ՅՄ