Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

դդ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով զոհվել է առնվազն վեց մարդ, տուժել է ավելի քան 60 մարդ, հայտնում է աղբյուրը։

«Երևանում հզոր պայթյունի մասին հաղորդումները ցնցում են։ Ցավակցում ենք ողբերգության զոհերի ընտանիքներին եւ մտերիմներին։ Բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում։ Համերաշխ ենք մեր հայ ընկերների հետ այս դժվարին պահին»,- գրել է Վրաստանի ԱԳՆ-ն Twitter-ում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել հրդեհ, որից հետո պայթյուն, կան զոհեր և վիրավորներ։

--00—ԻԴ

Տեսանյութեր