ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել հումանիտար մուտք ապահովել Գազայի հատված

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1121572

Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Գազայի հատված: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Գուտերեշն իր վրդովմունքն է արտահայտել Գազայի հատվածը շրջափակելու Իսրայելի որոշման վերաբերյալ։ 

«Մինչ այս ռազմական գործողությունները Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը չափազանց ծանր էր, այժմ այն կվատթարանա երկրաչափական արագությամբ»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ