Իսրայելում ցուցարարները պահանջել են վարչապետ Նեթանյահուի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

1121988

Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ներկաները պահանջել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները։

Մասնավորապես նշվում է, որ հավաքվածներից շատերը ցուցանակներ են կրում նրանց անուններով և լուսանկարներով, ովքեր անհետացել կամ գերի են ընկել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գործողությունը սկսելուց հետո։

Իսրայելա-պաղեստինյան վերջին սրացումների հետևանքով այս պահին յուրաքանչյուր կողմից խաղաղ բնակչության զոհերի թիվը գերազանցել է հազարը, իսկ մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են։ Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսների, ինչպես նաև՝ այլ երկրների քաղաքացիների մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում պատանդ է պահում ավելի քան 120 խաղաղ բնակչի։

--00—ՅՄ