Արտոնյալ և մատչելի հիփոթեքային վարկեր զինծառայողներին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է զինծառայողներին բնակարանի, բնակելի տան ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով հիփոթեքային վարկերի տրամադրման պետական աջակցության ծրագրին ինչպես կառուցապատողից, այնպես էլ երկրորդային շուկայից:

Ծրագրի շրջանակում ՀՀ ՊՆ կողմից ծրագրի շահառու մասնակիցներին առաջարկվում է հիփոթեքային վարկ`

·         11% (կառուցապատողից) և 13% (երկրորդային շուկայից) հաստատուն տոկոսադրույքով, որից 5%-ը սուբսիդավորվում է ՀՀ կառավարության կողմից,

·         10-ից 20 տարի մարման ժամկետով,

·         1 000 000-ից 25 650 000 դրամ գումարի չափով, ընդ որում` գույքի ձեռք բերման արժեքի սահմանափակում առկա չէ (կառուցապատողից ձեռք բերման դեպքում),

·         տարեկան փաստացի տոկոսադրույքը` համապատասխանաբար 11.57 % և 13.8%,

·         առանց սպասարկման և տրամադրման միջնորդավճարների:

Վարկը կարող է տրամադրվել ինչպես Բանկի հետ համագործակցող, այնպես էլ չհամագործակցող կառուցապխատողներից գույք գնելու դեպքում:

Վարկավորման համար կարող եք դիմել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարել 010 59 20 20 հեռախոսահամարին:

Մանրամասները՝

https://old.armbusinessbank.am/uploads/attachments/article/963715409zin…

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

 

 

--00—ԱՊ