Նախիջևանում և օկուպացված Արցախում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

205230209_955198835024421_3657072736743839186_n

Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» համատեղ մարտավարական զորավարժությունները, որոնք  անցկացվելու են Բաքվում, Նախիջևանում և օկուպացված Արցախի տարածքներում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Նշվում է, որ զորավարժություններին ներգրավված է երկու երկրների տարբեր տիպի զորքերի՝ ընդհանուր առմամբ մինչև 3 հազար հոգանոց անձնակազմ, 130 միավոր զրահատեխնիկա, մինչև 100 հրետանային զինատեսակ, ավելի քան 20 ավիացիոն և թռիչքային տեխնիկա, ինժեներական սարքավորումներ:

Զորավարժություններին հիմնական ուշադրությունը հատկացվելու է զորքերի փոխգործակցության մարտական համակարգվածության ապահովմանը, դրանք կտևեն մինչև հոկտեմբերի 25-ը:

--00—ՅՄ