Իրանի նախագահը հանդիպել է նաև Բայրամովի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

photo_2023-10-23_18-51-49

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի նախագահը, որի ընթացքում արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:

Նշենք, որ Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը։

--00—ՅՄ