«Հայաստան» դաշինքի անհավանական տրանսֆորմացիաները․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

d

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Չնայած Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ձեւավորվեց 3 ուժերի հավասար համամասնությամբ` ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան», քոչարյանականներ, սակայն ակնհայտ էր, որ շոգեքարշը Քոչարյանն էր` ոչ մի ուժ միայնակ չէր հաղթահարի անցողիկ շեմը: Բայց 2 տարվա ընթացքում դաշինքն այնպիսի տրանսֆորմացիաների ենթարկվեց, եւ Քոչարյանն էլ այնքան պասիվացավ, որ այսօր քչերն են հավանական համարում նրա վերադարձը քաղաքականություն:

Այժմ խմբակցությունում գերակշռում են ՀՅԴ-ականները: Եվ ամենամեծ խմբակցությունն ունեցող տիտղոսային ընդդիմությունն անգամ նորմալ գրասենյակ չունի Երեւանում, որտեղ կարող են հավաքվել, քննարկել անելիքները: ԱԺ-ից դուրս նրանք հավաքվում են ՀՅԴ ԳՄ շենքում, եւ խմբակցությունն էլ ոչ այնքան Սեյրան Օհանյանն է ղեկավարում, որքան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ