Անտանելի ու անմարդկային վիճակում գտնվող շենքում պահվում են Արցախի մեր հայրենակիցներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,24News

ջուր

Դիլիջանի Կամոյի փողոցի 137 շենքում, որտեղ գտնվել է նախկին գիշերօթիկը, 2020 թ-ից պահվում են՝ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող Արցախի մեր հայրենակիցները, այդ թվում՝ անչափահասներ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոնի-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։

«Շենքը, մեղմ ասած՝ գտնվում է անտանելի ու անմարդկային վիճակում. չկան բժիշկներ, սանիտարներ, որևէ աշխատակից և այս ամենը թողնված է ընդամենը մեկ կնոջ բարի կամքի հույսին, որը և՛ խոհարար է, և՛ հավաքարար, և՛ բժիշկ, և՛ սանիտար։

Ունեք մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի ապահովեք մարդկային նվազագույն պայմաններ ու աշխատող անձնակազմ, բավարարեք հատուկ խնամքի կարոտ այս մարդկանց կարիքները, հակառակ դեպքում կհրապարակեմ քրեական օրենսգրքով բոլորիդ դատարանի առջև կանգնելու ապացույցներ։

Կից ներկայացնում եմ լուսանկարներ՝ առայժմ կիսափակ։ Նկարահանումները կատարվել են գաղտնի և այնտեղ գտնվող որևէ մեկը տեղյակ չի եղել այդ մասին։

Կամ մեկ շաբաթից կարգի կբերեք այս կենտրոնը կամ էլ...դուք գիտեք»,- գրել է նա։

--00--ԼՀ