Ի՞նչ հիմնավորումներով է «Հայաքվեի» օրինագիծը քննարկվելու ԱԺ-ում. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  28, 24News

օ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Հայաքվեի» նախաձեռնած՝ Արցախի վերաբերյալ օրինագիծը օրեր առաջ պաշտոնապես մուտքագրվեց ԱԺ: Նախագիծը օրենքով սահմանված 50 000 ստորագրությունից ավելի էր հավաքել՝ 58000, իսկ ԿԸՀ-ն հաստատել էր ներկայացված ստորագրությունների վավերականությունը: Մոտ մեկ ամիս շրջանառության մեջ մնալուց հետո կքննարկվի գլխադասային հանձնաժողովում, բայց անկախ վերջինիս եզրակացությունից, նախագիծն ընդգրկվելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: «Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվեի» նախաձեռնողները բավական հիմնավոր են պատրաստվել խորհրդարանական քննարկումներին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, մասնավորաբար ԱԺ-ում ներկայացվելու են հիմքեր, որ Արցախի Հանրապետությունը իրավաբանորեն պահպանում է իր գոյությունը, իսկ ԱՀ նախագահի՝ հանրապետության լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո: Հաջորդ թեզերը վերաբերելու են նրան, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել, իսկ ՀՀ կողմից Արցախն Ադրբեջանի մաս չճանաչելը սահմանադրական պահանջ է։ Մեր տեղեկություններով, հատուկ շեշտադրում է կատարվելու այն հանգամանքին, որ օրենքի նախագծի ընդունումը միտված է ՀՀ-ում ժողովրդավարության ապահովմանը, ՀՀ ինքնիշխանության պաշտպանությանը:»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 --00—ԱՊ