Արագածոտնի մարզում բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 2109-ը. 9 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

հֆռհֆհ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Ակնաղբյուրի վարչական տարածքում բախվել են մարդատար Ford Transit մակնիշի և ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է մի մասը Թալինի, մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիներն իրենց անձնական ավտոմեքենաներով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ