Առանց աշխարհի գավաթը նվաճելու անհնար կլիներ ստանալ «Ոսկե գնդակը»․ Մեսսի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

մեսս

Armsport.am-ը փոխանցում է, որ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակը» ստանալուց հետո գրառում է կատարել սոցցանցերում.

«Ես միայն կարող եմ շնորհակալություն հայտնել աշխարհի բոլոր մարդկանց, ովքեր աջակցել են ինձ իմ կարիերայի ընթացքում և ում ցանկանում եմ նվիրել այս մրցանակը, ինչպես նաև ընտանիքիս, ովքեր միշտ իմ կողքին են եղել:

Ես նաև ցանկանում եմ կիսել այս «Ոսկե գնդակը» Արգենտինայի հավաքականի իմ գործընկերների, մարզիչների, անձնակազմի հետ…

Քանի որ առանց աշխարհի գավաթի, որը մենք միասին հաղթեցինք, անհնար կլիներ նվաճել այս մրցանակը»,- ​​գրել է Մեսսին։

 --00—ԼՀ