Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղիները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1123283

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հաքան Ֆիդանը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու միջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների` Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում նախարարներն անդրադարձել են երկկողմ մի շարք հարցերի, ինչպես նաև քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում վերջին իրադարձությունները և հրադադարի ռեժիմի հասնելու ուղիները։

Սա Աբդոլլահիանի և Ֆիդանի երկրորդ հանդիպումն է հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում էսկալացիայի հերթական փուլի մեկնարկից հետո։ Ավելի վաղ նախարարները հանդիպում են անցկացրել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակներում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ