ԱԺ պատգամավորը ոտնահարել է Տաթևի անմեղության կանխավարկածը, զրպարտել և վիրավորել․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

01000000_0aff_0242_6b3f_08db3f3e1774_w1080_h608_s

Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները չեն ավարտվում սոսկ քաղաքական բանտարկությամբ: Տաթևին հետապնդում է իշխանական մի ամբողջ համակարգ՝ նրա նկատմամբ ծայրահեղ ատելություն, թշնամանք, վիրավորանք և զրպարտություն տարածելով: Հարձակումը Տաթևի նկատմամբ լայնածավալ է, գործի է դրված իշխանության ֆեյքային համակարգից սկսած, իշխանական ակտիվիատներով շրունակվող մինչև Ազգային ժողովի իշխանական պատգանավորներ: Այս մասին գրում է վերջինիս փաստաբան Արսեն Բաբայանը։

«Երեկ ԱԺ հանձնաժողովում բյուջեի քննարկման ընթացքում ԱԺ ՔՊ պատգամավորը խախտելով պատգամավորի վարքագծի կանոնները ծայրաստիճան ատելության տարածմամբ ոտնահարեց Տաթևի անմեղության կանխավարկածը, զրպարտեց և վիրավորեց արդեն բացառիկ լկտիությամբ: Բացառիկությունն արտահայտվեց նրանում, որ անգամ պատգամավորին որևէ կերպ չկաշկանդեց ՄԻՊ-ի ներկայությունը:

Պատգամավորական լկտիությունն անմիջապես ընդունեցին ու շարունակեցին իշխանական ակտիվիստները: Ատելություն տարածելու հանձնարարությունը նրանք «պատշաճ» ստացան և սկսեցին նոր թափ հաղորդել արդեն 1 ամիս շարունակվող ծայրահեղ ատելության տարածմանը:

Բացահայտված ակտիվիստներից որոշները նույնիսկ համարձակվում են վիրավորական, զրպարտչական և արատավորող տեղեկություններ տարածել Տաթև Արցախի փաստաբաններին, ինձ և Irma Tshagharyanին:

Հատուկ ընդգծում եմ, որ այս վերջին գործողությունը հանցագործություն է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով:

Իմ կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցառումները իշխանության կողմից այսպիսի  վարքագիծն օրենքով սահմանված կարգով կանխելու, արդեն կատարված հակաօրինական արարքներին իրավական գնահատական տալու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ»:

--00—ՅՄ