Ֆրանսիայում ուսուցչին սպանած պատանի իսլամիստի հայրը գտնվում է Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

screenshot_1.thumb_

Անցյալ ամիս Ֆրանսիայի հյուսիսում՝ Արրաս ավանում դպրոցի ուսուցչուհուն սպանած 18-ամյա Մոհամեդ Մոգուչկովի մայրը նրա հորն է մեղադրում զավակի իսլամիստական արմատականացման համար: Այս մասին հայտնում է Ազատությունը։

Ծագումով չեչեն այդ երիտասարդը հոկտեմբերի 13-ին Արրաս քաղաքում դանակահարել է իր նախկին ուսուցիչ Դոմինիկ Բեռնարդին և վիրավորել ևս երկու մարդու։ Նա տեղում ձերբակալվել է:

Հինգշաբթի ուշ երեկոյան M6 հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում նրա մայրը, ում անունը չի նշվում, ասել է, որ հայրն է «ազդել» իրենց ընտանիքի հինգ երեխաների՝ երեք տղաների և երկու աղջիկների վրա:

Նրա հայրը՝ Յակուբ Մոգուչկովը հիմա գտնվում է Հայստանում: Նա անցյալ շաբաթ Հայաստանից հեռախոսով խոսել է AFP-ի հետ՝ ասելով, թե «դատապարտում է» որդու արարքը, բայց և ավելացնելով, որ «Ֆրանսիան սադրանքի քաղաքականություն է վարում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ հրապարակելով»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ