Ավտովթար՝ Գյումրիում. դատարանի դիմաց բախվել են Ford-ն ու մարդատար ГАЗель-ը. կա 6 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Screenshot_14

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 հասցեի դիմաց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մոտ բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 61-ամյա Մկրտիչ Դավթյանի վարած Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված մարդատար ГАЗель-ն ու 27-ամյա Գառնիկ Մարտիրոսյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու ГАЗель-ի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 60-ամյա Զարուհի Մուրադյանը, 68-ամյա Ալվարդ Թովմասյանը, 58-ամյա Ռուզաննա Հարությունյանը և 20-ամյա Մկրտիչ Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Գյումրու  բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ