Պատգամավորները հանդիպում են ունեցել Մասիսում բնակվող բռնի տեղահանված կանանց հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

400743194_823963839523758_5743209664650325538_n.thumb_

ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը համայնքային այցի շրջանակներում հանդիպում են ունեցել Արցախից բռնի տեղահանված և Արտաշատ խոշորացված համայնքի Մասիս գյուղում բնակվող կանանց հետ։

Հանդիպման մասնակիցները կիսվել են իրենց խնդիրներով, նոր կյանքի պայմաններին հարմարվելուն առնչվող կարիքներով և ապագայի ծրագրերով։

«Արցախցի մեր քույրերին հայտնեցինք, որ իրենց սոցիալական կարիքների, փաստաթղթային խնդիրների՝ արագացված ընթացակարգով լուծման պահանջով գրություններ են ուղարկվել համապատասխան գերատեսչություններին։

Շարունակելու եմ Արցախից բռնի տեղահանված կանանց հետ հանդիպումների շարքը՝ աջակցելով նոր միջավայրում նրանց ադապտացմանը, որպես կին առաջնորդներ՝ իրենց գաղափարների իրացմանը և իրենց համայնքի հզորացմանը»,-գրել է Թովմասյանը։

--00—ՅՄ