Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են 06-ն ու ЗИЛ-ը. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

վթ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան գյուղում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Իսահակյան համայնքի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան և ЗИЛ մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:

Դիերը ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Անիի թիվ 51 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի դատախազ Չիչոյանը և Արթիկի և Անիի դատախազ Սարգիս Գրիգրոյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ