Վերացվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

սա

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ անհատ ձեռնարկատեր Լիլիանա Սենեքերիմյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները (Արագածոտնի մարզ, գ. Օշական):

 ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:

--00—ԼՀ