Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

սատմ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արեգ 2010» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ):

Մասնավորապես՝

․սննդի կառույցը նախագծված և տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը, գոլորշու խտացումը կամ անցանկալի բորբոսի առաջացումը,

․սննդի օբյեկտում հնարավոր չի եղել կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը,

․հատակը և պատերը չեն եղել նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, սալիկները եղել են պոկված և կոտրված,

․սեղանները և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, չեն եղել հարթ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

--00—ԼՀ